X39

Ութ անկախ հետազոտություններ ցույց են տալիս, որ մեր առաջատար X39 պատչը նպաստում է արյան մեջ պղնձի պեպտիդների արտադրության աճին, ինչը կարող է բարելավել հյուսվածքների վերականգնումը, խթանել արյան անոթների և նյարդերի աճը, ինչպես նաև բարելավել մաշկի վիճակը:

Ուսումնասիրություն Ա

International Journal of Research Studies in Medical and Health Sciences ամսագրում (Միջազգային բժշկական և առողջապահական հետազոտական ուսումնասիրությունների ամսագիր) հրապարակված կրկնակի կույր, պատահականության սկզբունքով վերահսկող ուսումնասիրությունը ցույց է տվել 8 ամինաթթուների արտադրության զգալի ավելացում, ինչը բարելավել է կարճաժամկետ հիշողությունը, քունը և կենսունակությունը։

Ուսումնասիրություն Բ

Двойное слепое исследование, опубликованное в Journal of Internal Medicine Research, показало значительное увеличение концентрации медных пептидов в крови у испытуемых, которые носили пластырь X39 в течение одной недели.

parallax background

ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱ

Օգտագործելով տեսանելի և ինֆրակարմիր լույսը՝ LifeWave-ի առողջապահական տեխնոլոգիան հեղափոխություն է անում լույսի օգտագործման ձևերում՝ մեր կյանքը բարելավելու և երկարացնելու համար։

Դարեր շարունակ ֆոտոթերապիան կիրառվել է առողջությունը բարելավելու նպատակով։ Ֆոտոթերապիան, որը երբեմն կոչվում է լույսային թերապիա կամ ֆոտոբիոմոդուլյացիա, գործում է՝ օգտագործելով մի մեխանիզմ, որն արտացոլում է լույսը կամ ուղղում այն դեպի օրգանիզմ՝ բջջային ակտիվությունը խթանելու համար։ LifeWave տեխնոլոգիայով պատչերը ծառայում են որպես այդպիսի մեխանիզմ՝ արտացոլելով տեսանելի և ինֆրակարմիր լույսը մարմնի ներսում։

Մեր X39 պատչն ուղղում է լույսը դեպի օրգանիզմ՝ խթանելով բջջային ակտիվությունը։

Այս հոդվածում ներկայացված է ցածր մակարդակի լույսի թերապիայի հետազոտությունը։

Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես է ինֆրակարմիր լույսը նպաստում մարմնի առողջությանը:

parallax background

ԱԿՈՒՊՐԵՍՈՒՐԱ

Ակուպրեսուրան գործում է ասեղնաբուժության սկզբունքով և հիմնված է այն գաղափարի վրա, որ մենք բոլորս ունենք էներգետիկ դաշտ, որը հոսում է մարմնի մերիդիաններով։ Չինական ավանդական բժշկության մեջ կա գաղափար, ըստ որի համարվում է, որ այդ մերիդիաններում առաջացած խցանումները կարող են դառնալ առողջական խնդիրների, հիվանդությունների և հիվանդագին վիճակների պատճառ։

Մեղմ ճնշում գործադրելով տարբեր ասեղնաբուժական կետերին, որոնք համապատասխանում են այդ մերիդիաններին, ենթադրվում է, որ հնարավոր է մեղմել ախտանշանները։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել ակուպրեսուրայի արդյունավետությունը ցավի, գիրության և այլ խնդիրների դեմ։

Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ասեղնաբուժական կետերը սեղմելը և մերսելը կարող են արդյունավետորեն բարելավել քրոնիկական հոգնածության համախտանիշով հիվանդների կլինիկական ախտանշանները։

Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ակուպրեսուրան անվտանգ, հեշտ և արդյունավետ միջոց է շտապ օգնության աշխատակիցների համար՝ հիվանդանոց տեղափոխելու ընթացքում հիվանդի ցավը մեղմելու նպատակով։

ՄԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ

 

Մենք տարբերվում ենք հենց մեր արտոնագրված տեխնոլոգիայով։

Նորովի վերարժևորելով գիտության և առողջ ապրելակերպի հնարավորությունները՝ LifeWave-ը հեղափոխություն է արել այն տեսանկյունից, թե ինչպես է մեր մարմինն արձագանքում ֆոտոթերապիային։

Իմացեք ավելին մեր անհավանական արտոնագրված առողջապահական տեխնոլոգիայի մասին:

ԱՄՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ


10716953B1, 9943672B2, D745504, D746272, D745503, D745502, D745501, 9532942, 9263796, 9258395, 9149451, 8734316, 8602961

LifeWave-ի բոլոր արտադրանքների հիմքում ընկած են ֆոտոթերապիայի և ակուպրեսուրայի գիտական տարրեր։ LifeWave արտադրանքները դասակարգվում են ըստ այս երկու գիտական հիմքերի՝ կախված տեղական օրենքներից ու կանոնակարգերից։

LifeWave արտադրանքների ցանկացած մարկետինգային քայլ ու խթանում պետք է համապատասխանի տեղական պաշտոնական դասակարգումներին։

Խորհուրդ է տրվում ծանոթանալ ձեր երկրի իշխանությունների հրապարակած պաշտոնական գրականությանն ու կանոններին՝ հասկանալու, թե ինչն է առավել ընդունված տվյալ տարածքում։


X39-ի ԵՐԿԱԺԱՄԿԵՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
հիմնված ուսումնասիրությունների վրա

Patch-Technology

Պատչի տեխնոլոգիա

Իր տեսակի մեջ առաջին կրելի ապարատը, որը կարգավորում է թերմոդինամիկ էներգիայի հոսքն ամբողջ մարմնում, որպեսզի բարելավի ուժն ու տոկունությունը և մեղմի ցավը:
A wearable phototherapy patch

X39

Կրելի ֆոտոթերապիայի պատչ, որը մարմնի համար ապահովում է օգտակար ազդեցություններ, ինչպիսիք են ուժի և տոկունության բարելավվումը, ինչպես նաև ցավի մեղմացումը։

ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

Մենք վերաիմաստավորում ենք առողջությունը։

Ավելի քան 80 անկախ ուսումնասիրությունների հիման վրա, որոնք իրականացվել են առաջատար համալսարաններում և հետազոտական հաստատություններում, մեր եզակի առողջապահական տեխնոլոգիան բարելավում և երկարացնում է կյանքը։

Փորձեք LifeWave-ը և բացահայտեք մեր արտադրանքի նորարարությունների այն բազմազան հնարավորությունները, որոնք կարող են փոփոխություն բերել ձեր առողջ ապրելակերպում։

LifeWave X39 պատչի կրկնակի կույր թեստավորում՝ GHK-Cu արտադրության մակարդակները որոշելու համար

Internal Medicine Research ամսագրում հրապարակված կրկնակի կույր թեստը ցույց է տվել պղնձի պեպտիդի կոնցենտրացիայի զգալի աճ այն մասնակիցների արյան մեջ, ովքեր 1 շաբաթ կրել են X39 պատչերը։

Ֆոտոթերապիայով պայմանավորված նյութափոխանակության փոփոխություն՝ LifeWave X39 ոչ տրանսդերմալ պատչի միջոցով

International Journal of Research Studies in Medical and Health Sciences ամսագրում հրապարակված կրկնակի կույր, պատահականության սկզբունքով վերահսկվող ուսումնասիրությունը ցույց է տվել, որ X39 պատչերի օգտագործումը հանգեցրել է 8 ամինաթթուների արտադրության զգալի աճի, ինչը բարելավել է կարճաժամկետ հիշողությունը, քունը և կենսունակությունը։

LifeWave X39 պատչի տրիպեպտիդների փոփոխություններ

Այս պիլոտային հետազոտությունն ուսումնասիրել է արյան մեջ GHK-ի և GHK-Cu-ի քանակի փոփոխությունները, որոնք պայմանավորված են LifeWave X39 պատչը 1 շաբաթ կրելու հանգամանքով։ Արյան մեջ GHK-ի զգալի աճ է գրանցվել 24 ժամվա ընթացքում և շարունակել ավելանալ 7 օրվա ընթացքում:

LifeWave, Inc. X39 պատչերի փորձարարական ուսումնասիրություն

Պիլոտային ուսումնասիրությունը ցույց է տվել վիճակագրորեն նշանակալի դրական փոփոխություններ փորձարարական խմբի մասնակիցների կենսադաշտերում՝ համեմատած վերահսկողական խմբի հետ։

LifeWave X39 պիլոտային ուսումնասիրությունը ցույց է տալիս լույսի խթանումով առաջացած փոփոխություններ

Այս ուսումնասիրության նպատակն էր պարզել՝ նյութափոխանակության և ֆիզիոլոգիական փոփոխություններ առաջանո՞ւմ են այն մասնակիցների մոտ, ովքեր կրում են LifeWave ոչ տրանսդերմալ X39 ֆոտոթերապիայի պատչը։ Թեև սա հարմարության փոքրիկ նմուշ է, այնուամենայնիվ դրական արդյունքները վկայում են հետագա լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտության մասին։

LifeWave X39 պատչերի ոչ ինվազիվ սկանավորման և էներգիայի նուրբ փորձարկման լաբորատոր ազդեցությունն ուղեղի վրա, ինչպես երևում է P3 ուղեղի քարտեզագրմամբ. նախնական արդյունքներ

Բոլոր մասնակիցների գլխամաշկի տոպոգրաֆիկ քարտեզներում նկատվել են կտրուկ փոփոխություններ, որոնք գրանցում են P300 ձայնագրության ամպլիտուդան յուրաքանչյուր ալիքի համար, ինչպես նաև համադրման քարտեզներում:

LifeWave X39 պատչի նյութափոխանակային հետևանքները - Ուսումնասիրություն 1

LifeWave X39 պատչը ցույց է տալիս հստակ և զգալի նյութափոխանակային փոփոխություններ 1 շաբաթվա ընթացքում։ Հետագա ուսումնասիրություններում անհրաժեշտ է իրականացնել երկարաժամկետ դիտարկումներ՝ պատչի միջոցով ֆոտոթերապիայի համապարփակ բնույթն ու ազդեցություններն ավելի լավ հասկանալու համար։

LifeWave X39 պատչի նյութափոխանակային հետևանքները - Ուսումնասիրություն 4

Տվյալները ցույց են տալիս արյան ճնշման բարելավում, 17 ամինաթթուների վիճակագրորեն զգալի փոփոխություններ 7 օրվա ընթացքում, հակաբորբոքային արձագանքի զգալի բարելավվում, քնի մակարդակի բարձրացում, արյան ճնշման նվազում, կարճաժամկետ հիշողության բարելավվում, կենսունակության զգացողության բարելավվում։ Արդյունքները վկայում են, որ անհրաժեշտ է իրականացնել հետագա հետազոտություններ՝ ավելի մեծ նմուշի վրա։

GHK և GHK-Cu-ի փոփոխություններն արյան մեջ LifeWave X39 պատչի շնորհիվ

Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ GHK-ի մակարդակը զգալի բարձրացել է արյան մեջ 24 ժամվա ընթացքում և շարունակել բարձրանալ 7 օրվա ընթացքում։

ԱԿՈՒՊՐԵՍՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Ակուպրեսուրայի ազդեցությունն ասիացի երիտասարդների քաշի կորստի վրա

Այս ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ ակուպրեսուրա մեթոդով ճապոնական մագնիսական մարգարիտներով 8 շաբաթ տևողությամբ ականջի բուժումը զգալիորեն նվազեցրեց միջին BMI-ի (մարմնի զանգվածի ինդեքս) ցուցանիշը։

Ավելորդ քաշի բուժումն ասեղնաբուժությամբ

Ասեղնաբուժությունը խթանում է վագուս նյարդի ականջային ճյուղը, որն ավելացնում է ստամոքսի հարթ մկանների տոնուսը՝ այսպիսով ճնշելով ախորժակը։ Այն նաև վերահսկում է սթրեսը և դեպրեսիան՝ էնդորֆինների և դոֆամինի արտադրության միջոցով։ Ավելին, կա կարծիք, որ ասեղնաբուժության կիրառմամբ բետա-էնդորֆինների պլազմայի մակարդակների բարձրացումը կարող է նպաստել մարմնի քաշին։ Սա իրականացվում է մարմնի էներգիայի պահուստները մոբիլիզացնելով լիպոլիտիկ էֆֆեկտով։ Այս մեխանիզմների շնորհիվ ասեղնաբուժությունը կարող է դիտվել որպես արդյունավետ թերապիա ճարպակալումը բուժելու համար։

Ակուպրեսուրա և հակաօքսիդանտներ

Ականջի մագնիսական թերթիկներով ակուպրեսուրան կարող է բարձրացնել հակաօքսիդատիվ ֆերմենտների կոնցենտրացիան բարձր ռիսկի դիաբետ ունեցող անձանց մոտ։

Ակուպրեսուրան և ծերացման կանխումը

Հետազոտական շատ տվյալներ ու փաստաթղթեր ցույց են տալիս, որ ակուպրեսուրան կարող է նպաստել տելոմերների երկարելուն, որոնք գտնվում են քրոմոսոմների ծայրերին։ Ըստ գիտնականների և Սրտի հիվանդությունների հետազոտման հիմնադրամի՝ տելոմերների աճը հնարավոր է կիրառել ծերացումը դանդաղեցնելու և քաղցկեղ բուժելու համար։

Ակուպրեսուրա և ցավի նվազեցում

Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ակուպրեսուրան արդյունավետ է մեջքի ստորին հատվածի ցավի նվազեցման գործում՝ հաշմանդամության, ցավի սանդղակի գնահատման և ֆունկցիոնալ վիճակի տեսանկյունից։ Արդյունքը պահպանվել է վեց ամիս։

Ակուպրեսուրա և քնի բարելավվում

Ըստ հավաքված տվյալների՝ H7 անքնության կառավարման մեթոդն արդյունավետ է անքնություն ունեցող մարդկանց քնի որակը բարելավվելու և տագնապի մակարդակը նվազեցնելու համար։

Ակուպրեսուրա և մտավոր պարզություն

Հնագույն հրեական աղոթքի ծես, որի ընթացքում երկու փոքրիկ կաշվե տուփեր տեղադրվում են գլխի կոնկրետ կետերում։ Այս ծեսը ցույց է տալիս որոշակի կապ ակուպրեսուրայի հետ։

Ակուպրեսուրա և առավոտյան սրտխառնոց

Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ակուպրեսուրայի թևնոցը կարող է լինել այլընտրանքային թերապիա վաղ հղիության ժամանակ առավոտյան սրտխառնոցի դեմ, հատկապես նախքան դեղորայքային բուժում սկսելը։

ՊԱՏՉԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նանոտեխնոլոգիական սարքավորումների տարբեր տեսակներ

Հեղինակ Սթիվ Հալթիվանգեր, M.D., C.C.N.

Բժիշկ Dean Clark

Հեղինակ Սթիվ Հալթիվանգեր, M.D., C.C.N.

ԱՄՆ հակադոպինգային գործակալություն (USADA)
Համաշխարհային հակադոպինգային գործակալություն (WADA)
LifeWave-ի հզորության թեստը Morehouse քոլեջում

Այս կրկնակի կույր, պլացեբո վերահսկող ուսումնասիրության ընթացքում Morehouse-ի 44 մարզիկ ուսանող կրում էր իրական LifeWave պատչեր և պլացեբո պատչեր: LifeWave խմբի մասնակիցները զգացին դրական տարբերություն 225 և 84 կգ-անոց բենչ պրեսի կրկնություններն անելիս։ Նույնիսկ մարմնի վերին հատվածի 60-րոպեանոց մարզումից հետո լավ ինքնազգացողությունը պահպանվել էր:

Պլացեբո խմբի մասնակիցների ինքնազգացողությունը 4 օր՝ երկուշաբթիից հինգշաբթի, բարելավվել էր միջինում 4.9%, մինչդեռ LifeWave խմբի մասնակիցները նույն ժամանակահատվածում զգացին 34% բարելավվում:

Դեյվիդը LifeWave տեխնոլոգիայի գյուտարարն է և LifeWave-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը:

Դեյվիդն ունի ավելի քան 30 տարվա բիզնեսի և արտադրանքի մշակման փորձ։ Կրթություն ստացել է Նյու Յորքում՝ Փլեզանտվիլի Pace համալսարանի կառավարման տեղեկատվական համակարգերի և կենսաբանության ոլորտում: Դեյվիդը հետամուտ է եղել մի շարք ձեռնարկատիրական նախաձեռնությունների և արդյունքում ձեռք է բերել հաջողված ընկերություններ, որոնք զբաղվում էին արտադրությամբ, արտադրանքի մշակմամբ ու զարգացմամբ: Այս ընկերություններից մեկը՝ Advanced Applications Group-ը, հետազոտական ​​և մշակման կենտրոն է, որը մասնագիտացված է էներգիա արտադրող տեխնոլոգիաների ոլորտում՝ ինչպես ռազմական, այնպես էլ կոմերցիոն կիրառության նպատակով: AAG-ի հետ աշխատելու ընթացքում Դեյվիդը մշակեց ջրածնի և թթվածնի արտադրության նոր մեթոդներ, նախագծեց և ստեղծեց բազմավառելիքի նախատիպը, անշեղբ տուրբինային էներգիա արտադրող համակարգեր և կառուցեց մետաղական այրման հրթիռային շարժիչներ:

Նորարարությունների համար Դեյվիդին շնորհվել է Գյուտարարների միջազգային փառքի սրահի դոկտոր Ալեքսանդր Մարինաչիոյի պատվավոր դոկտորի կոչումը։ Բացի այդ՝ General Dynamics-ի և ԱՄՆ ռազմածովային ուժերի համար արտակարգ իրավիճակների թթվածնային համակարգեր նախագծելու շնորհիվ Դեյվիդին հրավիրում են մասնակցելու ռազմածովային նավատորմի հաջորդ սերնդի մինի ենթածրագրին:

LifeWave տեխնոլոգիան կյանքի է կոչվել Դեյվիդի 3 տարվա անդադար հետազոտությունների արդյունքում․ ֆոտոթերապիայի միջոցով կիրառելով անլար հաղորդակցություն մարդու մարմնի հետ՝ խթանվում է ճարպի այրումը, ինչի շնորհիվ բնական ճանապարհով բարձրանում են էներգիան ու տոկունությունը։ .

Միջազգային մակարդակով Դեյվիդն ունի 94 արտոնագիր: Դրանցից ավելի քան 70 արտոնագիր տրված է վերականգնողական գիտության և տեխնոլոգիայի ոլորտի շրջանակում: Նրա գյուտերից մեկը՝ Double Helix Conductor (Կրկնակի պարուրաձև հաղորդիչ), արտադրում է էլեկտրամագնիսական և ոչ էլեկտրամագնիսական դաշտերի նոր խառնուրդ՝ վերքերի ապաքինման արագությունը բարելավելու համար, որը մրցակից է ցողունային բջիջների ներարկումներին:

Խնդրում ենք կապ հաստատել այն անձի հետ, որն ուղղորդել է ձեզ՝ LIFEWAVE X39 PATCH-ի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար

Բոլոր գնառաջարկները ներառում են 90-օրյա գումարի վերադարձի երաշխիք: Մեծածախ մատակարարների գնառաջարկները ներառում են 30-օրյա գումարի վերադարձի երաշխիք: